39 ամերիկյան սենատորներից բաղկացած խումբը Ֆինանսների նախարարությունից եւ Պետդեպարտամենտից պահանջել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը:
ԱՄՆ-ում սենատորները Ֆինանսների նախարարությունից պահաջել են արգելափակել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է news.am-ը: Հրատարակության տնօրինության տակ հայտնվել է օրենսդիրների կողմից մարտի 15-ին Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին ուղարկած նամակը:
«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը: Մենք դեմ ենք «Հյուսիսային հոսք -2»-ին եւ պնդում ենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը օգտագործել է բոլոր միջոցներն այդ խողովակաշարի շինարարությունը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մենք մտահոգված ենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կխաթարի Ուկրաինայի եւ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների տնտեսությունը, որի տարածքով գազը փոխանցվում է»:
«Այս տարին որոշիչ կլինի «Հյուսիսային հոսք-2» ծրագրի ճակատագրի համար», - նշվում է նամակում: «Մենք ակնկալում ենք վարչակազմի հետ աշխատել լրացուցիչ միջոցառումների համար՝ ապահովելու որ «Հյուսիսային հոսք -2»-ը երբեք չկառուցվի »: