Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Աֆրինը վերահսկողության ներքո վերցնելու մասին:
Էրդողանը հայտարարել է Աֆրինը վերահսկողության ներքո վերցնելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Աֆրինի վրա արդեն ծածանվում են ոչ թե ահաբեկիչների պատռված եւ կողտոտ խորհրդանիշները, այլ կայունությունն ու անվտանգությունը խորհրդանշող դրոշները: Հիմա Աֆրինի վրա ծածանվում են Թուրքիայի եւ Սիրիական ազատագրական բանակի դրոշները»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենի ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որը Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ է։ Թուրքիայի հետ միաժամանակ գործում են «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները:
Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բոլոր կողմերին զսպվածության եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ է արել: