Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը։
Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստները հաջող մեկնարկ են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուշագրավ է, որ մասնակիցներից 8-ի վարկանիշը գերազանցում է 2700-ը, գրում է «Chess.am»-ը:
Մարտի 17-ին կայացած առաջին խաղափուլում մերոնք ցույց են տվել հաջող արդյունքներ։ Մասնավորապես Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Դավիթ Քալաշյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը մեկնարկել են հաղթանակով։