Թուրքական ռեժիմի զինվորականներն ու նրանց վարձկանները ներխուժել են Աֆրին քաղաք եւ տարբեր հանցագործություններ կատարել խաղաղ բնակիչների նկատմամբ՝ ավերելով բնակելի տները։
Թուրքական զինվորականները հանցագործություններ են կատարել Աֆրինի խաղաղ բնակիչների դեմ․ SANA
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդել է սիրիական պետական Սանա տեղեկատվական գործակալությունը։
Քաղաք ներխուժելու նախօրեին Թուրքիայի հրետանին եւ ավիացիան հրետանակոծել էին քաղաքը։ Զոհվել էին 37 մարդ։
Անցած տասը օրերի ընթացքում քաղաքի մշտական հրետանակոծման պատճառով հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել քաղաքը եւ տեղափոխվել Նուբոլ եւ Ազ Զահրա բնակավայրեր։