13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի պատգամավորները մարտի 19-ին հաստատել են ՉԺՀ-ի Պետխորհրդի նոր կազմը։
Չինաստանի խորհրդարանը հաստատեց երկրի կառավարության նոր կազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, բարենորոգված կաբինետի նորացված կադրային կազմը օրենսդիրների քննարկմանն Է ներկայացրել մարտի 18-ին կառավարության ղեկավար հաստատված Լի Կեցյանը: Պետխորհրդի առաջին փոխվարչապետի պաշտոնն ստացել Է Շանհայի կուսակցական կոմիտեի նախկին ղեկավար, Քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժեն: Կ
առավարության ղեկավարի մյուս տեղակալներն են դարձել Քաղբյուրոյի անդամներ Հու Չունհուան եւ Լու Հեն: Սպասվում Է, որ վերջինս փոխվարչապետ պաշտոնում կղեկավարի նախարարների նոր կաբինետի ֆինանսատնտեսական բլոկի գործունեությունը: ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամներ են դարձել արտաքին գործերի նախարար Վան Ին, պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն, Պետխորհրդի քարտուղար Սյաո Ցզեն եւ հասարակական անվտանգության նախարար Չժաո Կեչժին:
Վերջին 16 տարվա ընթացքում Չինաստանի ժողովրդական բանկը գլխավորած Չժոու Սյաոչուանը Պետխորհրդում կատարված վերջին վերադասավորումների արդյունքում լքել Է իր պաշտոնը: Այդ պաշտոնում նրան փոխարինել Է նրա նախկին տեղակալ Ի Գանը: Ավելի վաղ Չինաստանի խորհրդարանը հավանություն Է տվել Պետխորհրդի ընդգրկուն բարեփոխմանը: Կառավարության նոր կազմում կա նախարարական մակարդակի 26 գերատեսչություն, այդ թվում՝ յոթ նոր նախարարություն, եւս չորս գերատեսչությունների կառուցվածքն ու խնդիրներն օպտիմալացվել են: