Artsakhpress

Հասարակական

Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվող հայկական եկեղեցիներն ավանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսված գորգերը պատրաստ կլինեն մինչև հուլիս:

Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը նշել է, որ հուլիսին արդեն գորգերը պետք է ներկայացված լինեն դեսպան Մինասյանին:

«Յուրաքանչյուր եկեղեցու համար գործվում է 3 գորգ: Այսինքն` ամեն եկեղեցու համար հյուսվում են անվանական առանձին գորգեր` ներառելով հայկական ավանդական նախշազարդեր: Դրանք վերցվում են նաև եկեղեցիների շենքերի վրայի փորագրություններից, զարդաքանդակներից»,-ասել է Լեոնիդ Անդրեասյանը:

Ակտիվ աշխատանք է տարվում ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանի, ինչպես նաև եկեղեցիների հետ:

Լեոնիդ Անդրեասյանը շատ կարևոր է համարել նման նախաձեռնությունը` նշելով, որ այն իր նպաստը կբերի գորգագործության մշակույթի հանրայնացմանը:

«Որքանո՞վ է ճիշտ, երբ հայկական եկեղեցիներում ոչ հայկական գորգեր են: Կարծում եմ` դա անհամատեղելի է: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է հայկական եկեղեցիներում նախ ձեռագործ գորգեր ներկայացնելու, երկրորդն էլ հայկական նախշազարդերը հանրայնացնելու առումով:  Սա կօգնի մեկ անգամ ևս ընդգծել գորգագործության մշակույթի կարևորությունը»,-ասել է Լեոնիդ Անդրեասյանը:

Նրա խոսքով, այս նախաձեռնությունը զբոսաշրջիկների շրջանում հայկական նախշազարդերով ձեռագործ գորգերը ներկայացնելու առումով նույնպես կարևոր է:

«Ինքներդ գիտեք, թե մեր եկեղեցիներ որքան զբոսաշրջիկներ են այցելում: Նրանց կներկայացվի ոչ միայն եկեղեցու, այլև այնտեղ առկա ձեռագործ գորգերի պատմությունը: Դա նաև ուսուցողական նշանակություն ունի երիտասարդների, երեխաների համար»,-հավելել է նա:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2017 թվականի հոկտեմբերին, երբ Գանձասար վանական համալիրում կայացավ «Գանձասար» գորգերի նվիրաբերման արարողությունը: Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ և Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, հոգեւորականության ներկայացուցիչներ։

Գաղափարը ծնունդ է առել տարիներ առաջ, երբ Միքայել Մինասյանը, ընկերոջ հետ լինելով Գանձասարում, պարզել էր, որ տաճարում գտնվող գորգերն այնքան էլ հայկական չեն։ Ու հենց վանական համալիրում էլ միտք հղացավ վերականգնել հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթներն ու եկեղեցիներին նվիրաբերել խորհրդանշական գույն ու նախշով գորգեր։ Նախաձեռնության մեկնարկը տրվեց Գանձասարի վանքում, որտեղ խաչվում են հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգագործությունը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search