Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմին է ներկայացրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նա ներկաներին տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արեւելքում զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին: