Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցեռնը խողովակաշարեր կոչնչացնի եւ կկոնսերվացնի «Թուրքական հոսքի» կարողությունների կրճատման պատճառով (տարեկան 63-ից մինչեւ 31,5 միլիարդ խորանարդ մետր):
«Գազպրոմը» հարյուրավոր կիլոմետրերով խողովակաշարեր կոչնչացնի «Թուրքական հոսքի» պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 19-ին այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ընկերության նյութերը: Ոչնչացման Է ենթակա «Հարավային միջանցքի» արեւելյան երթուղու 506 կիլմետր գծային մաս (Պոչինիկի - Անապա) եւ «Մորշանսկայա» գազաչափիչ կայանը: Այդ գիծը գցված Է Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում: Նաեւ կկոնսերվացվեն «Ռուսկայա», «Կազաչյա», «Կորենովսկայա» ճնշակային կայանների երրորդ եւ չորրորդ հերթերը: «Հարավային հոսք» նախագծի իրականացման հետ կապված անորոշ իրադրության պատճառով կոնցեռնն ընդունել Է գրեթե 46 միլիարդ ռուբլի գումարի անավարտ շինարարության օբյեկտների արժեզրկումը, նշել Է գործակալությունը: «Թուրքական հոսք» խողովակաշարը կառուցվում Է «Հարավային հոսքի» փոխարեն, որի շինարարությունը 2014 թվականին դադարեցվել Է: Ենթադրվում Է, որ «Թուրքական հոսքով» կփոխադրվի ռուսական արտահանական գազի մի մասը, որն այժմ տարանցմամբ գնում Է Ուկրաինայի տարածքով: Ծովում գազատարի խողովակների տեղադրման աշխատանքները կատարվում են 2017 թվականի մայիսից: