Մարտի 20-ին՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան 2-28 զույգ, Վ. Վաղարշյան 30, 32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58, 60, Վ. Վաղարշյան փակուղի 3, 4, Խարկովյան հասցեների շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը պատճառած անհանգստության համար հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: