Artsakhpress

Հասարակական

«Մայրություն» ՀԿ անդամներն այցելել են Մարտունի և Ասկերան քաղաքներ

«Մայրություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մարտունի և Ասկերան քաղաքներում կազմակերպվել են հավաք-միջոցառումներ:

«Մայրություն» ՀԿ անդամներն այցելել են Մարտունի և Ասկերան քաղաքներ

«Մայրություն» ՀԿ անդամներն այցելել են Մարտունի և Ասկերան քաղաքներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը:

Նա  ներկաներին շնորհավորել է Արցախյան շարԺման 30-ամյակի կապակցությամբ:

Հ. Միքայելյանն իր խոսքում նշել է, որ հայ ժողովրդը միշտ էլ եղել է միասնական և 30 տարիների ընթացքում, ազգովի պայքարելով, կերտել է հաղթանակներ:

Միջոցառմանը նա  ներկայացրել է մի շարք խնդիրներ՝ կապված աշխատանքի, առողջության, սոցիալական բնագավառի, ընտանեկան ավանդույթների պահպանման, բանակում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների դաստիարակության մասին:

Հավաքին  մասնակից  ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական, մշակութային և երեխաների իրավունքների գծով մասնագետ Մարինա Սիմոնյանը և նույն  կառույցի փակ հիմնարկներում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հարցերով մասնագետ Բորիկ Աթայանը  մասնակիցներին հակիրճ ներկայացրել են իրենց գործունեության հիմնադրույթները և խոստացել հնարավորինս բնակչությանն  աջակցել մասնագիտական խորհուրդներով և ընթացքավորել ստացված   դիմումները։

Մ. Սիմոնյանը  տեղեկացրել է, որ իրենց կարող են դիմել բոլոր այն քաղաքացիները, ում   սահմանադրությամբ ամրագրված իրավունքները    խախտվել են։ Նա իրազեկել է նաև, որ տարվա կտրվածքով ստանում են հարյուրավոր տարաբնույթ բողոք-դիմումներ:

Բորիկ Աթայանի խոսքով  էլ   կա մի խոցելի փակ հիմնարկ, այն երեխաների գիշերօթիկ հաստատությունն է, որտեղ նրանք լինում են պարբերաբար և կատարում բացահայտումներ։ Իրենք ամեն կերպ փորձում են աջակցել, որ այդ հիմնարկի երեխաներն ինտեգրվեն հասարակությանը և դառնան լիարժեք քաղաքացիներ։ Նրանք փորձում են, որ փակ հիմնարկի երեխաները սահմանափակումներ չունենան և կարողանան նորմալ կրթություն ստանալ։

Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը ներկաներին իրազեկել է, որ իրենց ջանքերով ու բարերարի աջակցությամբ 21 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերվել շրջանի բազմազավակ ընտանիքներին, և կոչ է արել հնարավորության սահմաններում աջակից լինել նյութական  և  բարոյական  կարիք ունեցող բազմազավակ ընտանիքներին։

ԱՀ աշխատանքի, սոցիալական  հարցերի   և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը կարևորել է նման հանդիպումների անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ քննարկումները կրելու են կառուցողական բնույթ։

Միջոցառման ավարտին հավաքի  նախաձեռնողներին   ընդունել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Նրա կողմից կարևորվել են բնակչության հետ տարվող ամենօրյա աշխատանքները, կենդանի շփումները, հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ համախմբվելն ու հնարավորինս սեղմ ժամկետում լուծումներ գտնելը։ Վարչակազմի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հասարակական նշանակության նմանատիպ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը։

Մարտունու  և  Ասկերանի   հավաք-միջոցառումներին ներկա էին Արցախյան շարժման կին առաջամարտիկներ, բազմազավակ մայրեր, հասարակայնության տարբեր խավի ներկայացուցիչներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search