Artsakhpress

Հասարակական

Զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարերի թիվը Քարվաճառում ավելացավ եւս մեկով

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի տարածքում, Թարթառ գետի ափին, տեղադրվեց Քարվաճառի ազատագրական մարտերում զոհված Գավառի տարածքի ազատամարտիկների հիշատակը հավերժող խաչքարը:

Զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարերի թիվը Քարվաճառում ավելացավ եւս մեկով

Զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարերի թիվը Քարվաճառում ավելացավ եւս մեկով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաչքարի պատրաստման եւ տեղադրման նախաձեռնությունը պատկանում է ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին: Խաչքարի տեղադրման եւ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը , մարզպետարանի աշխատակիցներ, ԵԿՄ վարչության բարձրաստիճան այրեր, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը, Արցախի Հանրապետության եւ Գավառի տարածաշրջանի տարբեր համայնքների ղեկավարներ, Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցներից ներկայացուցիչներ, պատանի երկրապահների ջոկատներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված բոլոր ազատամարտիկների հիշատակը: Նորաբաց խաչքարն օրհնվեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի եւ Արցախի N զորամասերի գնդերեցների կողմից:

«25 տարի առաջ քաջարի հայ զինվորներն ազատագրեցին Քարվաճառի շրջանը՝ իրենց պատմական հայրենիքի մի մասը, որը շուրջ 2 դար գերի էր քոչվորների ձեռքում: Այստեղ թուրքալեզու բնակիչները հետեւողականորեն փորձել են ոչնչացնել հայկական մշակույթի հետքերը, քանդել կամ հողի տակ թաղել մեր եկեղեցիներն ու խաչքարերը : Ազատագրական առաջին մարտերից սկսած եւ ինքնապաշտպանական կռիվներով վերջացրած, այս շրջանում քաջաբար զոհվել են նաեւ Գավառի տարածաշրջանի հայորդիները: Հիմա ժամանակն է, որ մենք ըստ արժանվույն գնահատենք նրանց սխրանքը՝ այն հավերժացնելով դարերում»,-բացման խոսքում նշեց ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը:
Ոգեկոչման խոսքեր հնչեցրին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր- Ներսես քահանա Սահակյանը, զոհված ազատամարտիկ Զոհրաբ Շհոյանի քույր Սիլվա Շհոյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վազգեն Վարդանյանը, Գեղարքունյաց թեմի ատենապետ Սարո Ղազարյանը, Արցախի Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Հայասեր Գաբրիելյանը: Այնուհետ ներկաները խաչքարին ծաղիկներ դրեցին եւ իրենց խոնարհումը բերեցին արիաբար ընկածների հիշատակին: Վազգեն Վարդանյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին պարգեւատրեց «Հայրենյաց պաշտպան» մեդալով:

Խաչքարը հավերժացնում է զոհված երկրապահներ Սերյոժա Հրանտի Ավետիսյանի, Գագիկ Վահրամի Գալստյանի, Վարդան Վասիլի Գասպարյանի, Արսեն Մեգրետարի Կատվալյանի, Զոհրաբ Արշավիրի Շհոյանի, Հրաչիկ Սերյոժայի Մխիթարյանի, ժամկետային զինվորներ Արթուր Գեղամի Բլդեյանի, Արտակ Ավետիքի Գասպարյանի, Մանվել Ռաֆիկի Գասպարյանի, Մաքսիմ Զավենի Սմբատյանի հիշատակը, ովքեր տարբեր ժամանակներում քաջաբար ընկել են Քարվաճառի համար մղվող մարտերում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search