Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է:
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրացական Բաթումի քաղաքում շարունակվում է Եվրոպայի անհատական առաջնությունը: Կայացաել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը, Արտավազդ Հայրապետյանը, Սարգիս Սարգսյանը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արմա Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը կիսել են միավորը:
3-րդ տուրից հետո 6 առաջատարների շարքում է նաև Ռոբերտ Հովհաննիսյանը 3 միավորով: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանն ունեն 2,5 միավոր:
Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում է 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիև