Artsakhpress

Հասարակական

Գլենդելում կայացել է «Քարվաճառ․ վերակառուցենք Արցախը միասին» խորագրով բարեգործական դրամահավաք-ընթրիք

Մարտի 18-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում կայացել է «Քարվաճառ․ վերակառուցենք Արցախը միասին» խորագրով բարեգործական դրամահավաք-ընթրիքը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքի Մշակույթի կենտրոնի վերականգնման աշխատանքներին։

Գլենդելում կայացել է «Քարվաճառ․ վերակառուցենք Արցախը միասին» խորագրով բարեգործական դրամահավաք-ընթրիք

Գլենդելում կայացել է «Քարվաճառ․ վերակառուցենք Արցախը միասին» խորագրով բարեգործական դրամահավաք-ընթրիք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով ներկաներին` ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի ղեկավար Ֆրեդ Վարդանյանը, կարևորել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումն ու Արցախի շենացումը և ներկայացրել ծրագրով նախատեսված գործողությունները, որոնց իրականացմանն են ուղղվելու հավաքված գումարները։ «Project Artsakh-Rebuilding Karvajar» ծրագրով նախատեսվում է անմխիթար վիճակում գտնվող շինության հիմնանորոգում, 300 հոգու համար նախատեսված դահլիճի վերանորոգում, համալրում նորագույն տեխնիկայով՝ ձայնային և լուսային նորագույն համակարգերի ներդնում, 350 ք/մ տարածքում թվով 5 արվեստի ստուդիաների ավելացում և շրջակայքի բարեկարգում»,- ասել է Ֆ. Վարդանյանը:

Նախաձեռնության ղեկավար գրող, հասարակական գործիչ Արա Ահարոնյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին աջակցության և պատրաստակամության համար, մասնավորապես նշել է․ «Քարվաճառի մշակույթի կենտրոնի հիմնանորոգմամբ մենք կկառուցենք ավելի լավ ապագա համայնքի և ողջ տարածաշրջանի համար՝ մշակութային կյանքի ակտիվացման, ինչպես նաև աշխատատեղերի ավելացման հնարավորության տեսանյունից»։

Նախաձեռնության անդամ «Պատիվ» ռազմահայրենասիրական միության նախագահ Ստեփան Գումրիկյանն, ով զուգահեռաբար ձեռնամուխ է եղել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, նշել է, որ միայն դպրության և մշակույթի կարևոր օղակների ամրապնդմամբ կհարատևի մեր ազգը։ Ահա թե ինչու այսչափ կարևորվում են մշակութային օջախների նորոգման աշխատանքներն Արցախում։

Իսկ բարերար Հարութ Բրոնոզյանը, ով ծրագրին նվիրաբերել է 15.000 ԱՄՆ դոլար, նշել է, որ յուրաքանչյուր հայ անվերապահորեն և առանց երկար մտածելու պետք է գործի՝ հանուն Արցախի և Հայաստանի բարօրության։

Միջոցառման ընթացքում տեսաուղերձով հանդես է եկել Քարվաճառի քաղաքապետը, ընթերցվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը:

Դրամահավաք-ընթրիքին ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Ռազմիկ Ստեփանյանը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը, հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հոգևոր այրեր։

Նշենք, որ «Project Artsakh-Rebuilding Karvajar» հանձնախումբը «Արարատ» հիմնադրամի հետ համատեղ ջանքերով տարբեր բարերարների կողմից նվիրաբերած 20.000 ԱՄՆ դոլար հասույթով արդեն իսկ սկսել են կենտրոնի տանիքի հիմնանգնման աշխատանքները։ 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search