Artsakhpress

Հասարակական

Արցախում մեկնարկել է «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրը (լուսանկարներ)

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրը:

Արցախում մեկնարկել է «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրը (լուսանկարներ)

Արցախում մեկնարկել  է  «Ռուսական խոսքի օրեր» ծրագիրը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի  մեկնարկը  տրվել   է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան N2 հիմնական դպրոցից:

Աշակերտները միջոցառման հյուրերին դիմավորել են աղ ու հացով, որից հետո ներկաները ծաղիկներ են դրել կրթօջախի  փառքի սրահում՝ ի հիշատակ 2-րդ  դպրոցի   զոհված ազատամարտիկների:

Այնուհետև դպրոցի   դահլիճում   աշակերտները  հայերեն և ռուսերեն լեզուներով արտասանել են ոտանավորներ, կատարել   երգեր  ու  պարեր՝  համատեղ    ներկայացրել  ռուսական և հայկական մշակույթը:

«Արցախպրես»-ի    թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով  հանդես է եկել  ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի   նախարար Նարինե Աղաբալյանը՝  կարևորելով  «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի անցկացումն Արցախում և ասել, որ այն  արդեն  վերածվել է  բարի ավանդույթի:

Նախարարը նշել է, որ արցախահայության համար, տարին հոբելյանական է, քանի որ նշվում է Արցախյան շարժման 30-ամյակը:

Նա գտնում  է, որ   կարևոր  է   հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց արդար ձայնն  են   բարձրացրել   հանուն Արցախի ազատության  և  անկախության:

ԱՀ ԿԳՍ  նախարարության  պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, ծրագրի նախաձեռնող և համակարգող Ռուբեն Օսիպովն    իր խոսքում ընդգծել  է ռուսաց լեզվի և գրականության, ռուս ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ Արցախի դպրոցականների գիտելիքների  իմացությունը:

Ըստ նրա` ավանդական դարձած այդ միջոցառումները ևս խորհրդանշում են հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը  դարերի  պատմություն  ունի:

Միջոցառմանը ներկա ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը, ողջունելով «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի կազմակերպիչներին  ու  մասնակիցներին,  իր գոհունակությունն է հայտնել, Արցախում  ռուսաց լեզվի  ու  մշակույթի    նկատմամբ    աշակերտների  և  ուսուցիչների  ջերմ  ու  անկեղծ  վերաբերմունքի  համար:  

 

«Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալության թղթակից Միխայիլ Դեմուրինը  ևս  իր   գոհունակությունն  է  հայտնել  ներկաներին  և  պատմել   Արցախից ստացած իր  լավ  տպավորությունների  մասին:

Նա  հատուկ   շնորհակալություն է հայտնել ռուսաց լեզվի այն  ուսուցիչներին, ովքեր իրենց  ամենօրյա   աշխատանքով  ռուսական  մշակույթի   նկատմամբ   սեր  են  առաջացնում   իրենց  սաների  մոտ:

Միջոցառման  կազմակերպման  վերաբերյալ  իր   հիացմունքն  է  հայտնել  նաև   ԱՀ նախագահի խորհրդական, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք գիտությունների ակադեմիաների անդամ Գրիգոր Գաբրիելյանցը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Անահիտ Սահակյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Մոսկվայից և ՀՀ-ից ժամանած հյուրեր, ուսուցիչներ, ռուսական համայնքի ներկայացուցիչներ  և  այլք:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search