Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պատրաստվում է ուսումնասիրել մինչև 2020 թվականը հասարակական տրանսպորտը բնակչության բոլոր շերտերի և քաղաքի հյուրերի համար անվճար դարձնելու հնարավորությունը:
Փարիզի քաղաքապետը խոստացել է մինչև 2020 թվականը հասարակական տրանսպորտն անվճար դարձնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Echo թերթին տված հարցազրույցում Իդալգոն պատմել է, որ մինչ 2018 թվականի ամռանը մտադիր է ուսումնասիրել ու քննարկել անվճար հասարակական տրանսպորտի տնտեսական մոդելը։ Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կարող է ընդունվել մինչև 2020 թվականը, երբ սպասվում են քաղաքապետի ընտրություններ։
«Անվճար տրանսպորտի հարցը առանցքային է քաղաքում տեղաշարժվելու առումով, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմեքենաներն այլևս կենտրոնական տեղ չեն զբաղեցնում»,- ասել է Իդալգոն:
Նշվում է նաև, որ քաղաքապետարանում տեղի է ունենալու ավելի քան 220 հազար տարեց փարիզեցիների համար անվճար երթուղային տոմս սահմանելու վերաբերյալ քվեարկությունը: