Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի նախագահականից արված հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ թուրքական և ամերիկյան կողմերը եկել են համաձայնության:

ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպը հերքել է Թուրքիայի նախագահի խոսնակի հայտարարությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մարտի 20-ին հայտարարություն էր ասել այն մասին, թե ԱՄՆ հետ համաձայնության են եկել ամերիկյան զորքերի՝ Մանբիջից հետ քաշվելու հարցում և այժմ սպասում են դրա իրականացմանը:  

Այս հայտարարության մասին հարցին ի պատասխան Նոյերթն ասել է. «Դա շատ զվարճալի է, քանի որ այդ մասին որևէ համաձայնություն չի եղել»:

Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր արել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ ասելով, որ իրենք հետ չեն քաշվելու Մանբիջից:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search