Artsakhpress

Քաղաքական

Լիտվայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 20-ին Կաունաս քաղաքում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Լիտվայում Ֆրանսիական ինստիտուտի և Միտաուտաս Մագնուսի անվան համալսարանի ֆրանկոֆոն երկրների համալսարանական կենտրոնի կողմից կազմակեպված «Ֆրանկոֆոնիա, տնտեսություն և քաղաքականություն» խորագրով համաժողովին, որին հրավիրված էին նաև Լիտվայում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանները:

Լիտվայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Լիտվայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Կաունասի քաղաքապետ Վիշվալդաս Մոտիոշայտիսը և համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանօրինակ իրադարձությունները լավ հնարավորություն են ընձեռում վերահաստատելու այն կարևորությունը, որն անդամ երկրները տալիս են Ֆրանկոֆոնիային` որպես երկխոսության և համագործակցության հարթակի:

Ներկայացնելով ՖՄԿ-ում Հայաստանի անցած ճանապարհը՝ Տիգրան Մկրտչյանն ասաց, որ կազմակերպությանն իր անդամակցության առաջին իսկ պահից Հայաստանն ամբողջապես ներգրավված է եղել ֆրանկոֆոնիայի ազժեքների տարածելու և ֆրանսերեն լեզուն խթանելու աշխատանքներում՝ ակտիվ մասնակցությունը բերելով նաև ՖՄԿ մարմինների աշխատանքներում:

Դեսպանն իր խոսքում ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ հայտնելով, որ նման հսկայածավալ միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ որոշման ընդունումը խոսում է այն մեծ վստահության և հարգանքի մասին, որ Հայաստանը վայելում է թե՛ կազմակերպությունում և թե՛ անդամ երկրների շրջանում:

Անդրադառնալով երևանյան գագաթաժողովի կարգախոսին՝ դեսպանը շեշտեց, որ «Ապրել միասին»-ի հիմքում ընկած են այն արժեքները, որոնք մենք դավանում ենք՝ խաղաղություն, ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ և մշակութային բազմազանություն՝ հավելելով, որ դրանք կարող են խթանել անդամ երկրների հասարակությունների միջև կապերի ամրապնդումը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search