Ապրիլի 7-ին՝ ժամը 17։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայանալու է «Իմ Ղարաբաղը» ակնարկի քննարկում-հանդիպումը լրագրող Մարկ Գրիգորյանի հետ։
«Նարեկացի» միությունում կայանալու է Մարկ Գրիգորյանի ակնարկի քննարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն` ավելացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Հիշեցնենք, որ Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է: Մինչև լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երևանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։
Լրագրողական գործունեությունը սկսել է 1993 թվականին՝ աշխատելով ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Свобода» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։
1995 թվականի ապրիլին աշխատանքի է անցել ամերիկյան «AIM_ Armenian International Magazine» ամսագրում որպես երևանյան թղթակից: Ավելի ուշ ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։ 1998 թվականից գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։ 2003թ.-ին բնակություն է հաստատել Լոնդոնում, որտեղ և աշխատել է նախ Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), իսկ հետո BBC հեռուստառադիոկորպորացիայու
Մարկ Գրիգոորյանը նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է։