Ավստրալիայում Հեմելին ծոցի ափ են նետվել ավելի քան 150 սեւ դելֆիններ:
Ավստրալիայում ափ են նետվել ավելի քան 150 դելֆիններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կենդանիների լեշերը հայտնաբերվել են ուրբաթ Օգաստա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ձկնորսության նախարարության տվյալներով, նրանցից մի քանիսը դեռ կենդանի են, հայտնում ՝ News.am-ը։
Իշխանությունները զգուշացրել են, որ սատկած կենդանիների պատճառով շնաձկների կուտակումներ կառաջանան ափերին։
Տեղի բնակիչները մտադիր են օգնել կենդանի մնացած դելֆիններին՝ կրկին հայտնվել ջրում։