Artsakhpress

Քաղաքական

Միջազգային հանրությունը պետք է ամբողջ խորությամբ հասկանա Ադրբեջանում տիրող իրավիճակը. Արցախի օմբուդսմեն

Որոշ ժամանակ առաջ հանրության սեփականությունը դարձավ Ադրբեջանի մանկապարտեզներից մեկում նկարահանված տեսասյուժեն:

Միջազգային հանրությունը պետք է ամբողջ խորությամբ հասկանա Ադրբեջանում տիրող իրավիճակը. Արցախի օմբուդսմեն

Միջազգային հանրությունը պետք է ամբողջ խորությամբ հասկանա Ադրբեջանում տիրող իրավիճակը. Արցախի օմբուդսմեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոլովակում դաստիարակը փոքրիկներին սովորեցնում է: «Ո՞վ է ձեր թշնամին»,- հարցնում է դաստիարակը: «Հայերը» պատասխանում են փոքրիկները: Փոքրիկ Յունիսը շարունակում է. «Նրանք այնպիսի վայր են գրավել, որտեղ պաշարներ, ոսկի կա»: «Ճիշտ է»,- պատասխանում է դաստիարակը: Արցախում որոշել են պարզել, թե իրավիճակն ինչպիսին է ղարաբաղյան մանկապարտեզներում: Հարցված ղարաբաղցի փոքրիկների մեծ մասը հաստատուն ասել է, որ իրենք թշնամի չունեն: Ճիշտ է, որոշ երեխաներ, այնուամենայնիվ, ասել են, որ իրենք թշնամիներ ունեն՝ Սպայդերմենը, ինչպես նաեւ Մաշան, որովհետեւ Արջին նեղացնում է: Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը դիմեց Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին՝ խնդրելով մեկնաբանել ադրբեջանցի երեխաների տրտմեցնող վիճակը՝ կապված նման «դաստիարակության» հետ:

«Ցանկանում եմ անմիջապես նշել, որ նշված տեսանյութը (Բաքվի մանկապարտեզից – խմբ.) մեր փաստահավաք աշխատանքի շրջանակում դարձել է լայն հանրության սեփականությունը: Երբ հայտնվեց ադրբեջանական հոլովակը, մենք որոշեցինք իրավիճակը պարզել  մեր նախադպրոցական հաստատություններում: Աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին մանկապարտեզներ, եւ այդ այցերի արդյունքում մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեզ մոտ իրավիճակն արմատապես տարբերվում է: Դրանից հետո մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի տեսանյութ պատրաստել»,- պարզաբանեց Ռուբեն Մելիքյանը: Օմբուդսմենի խոսքով՝ տեսանյութը 3 հիմնական նպատակ է հետապնդում:

«Առաջին՝ չմոռանանք, որ մեսիջն ուղղված է մեր հանրությանը: Այն դաժանությունները, որոնք ադրբեջանական կողմն իրականացրել է 2016 թվականի ապրիլին, հայատյացությունը, որն Ադրբեջանում տոտալ բնույթ ունի, օբյեկտիվորեն կարող է հանրության մի հատվածի մոտ պատասխան ռեակցիա առաջացնել, որպեսզի մենք քարոզչություն իրականացնենք համանման ճանապարհով, այսպես ասած՝ համաչափ պատասխան տանք: Մեր մոտեցումն այն է, որ ատելությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ կարող է հակառակ արդյունք ունենալ, իսկ նման քարոզչությունը՝ հակադարձ էֆեկտ: Այս պատճառով մեսիջն ուղղված էր հայ հանրությանը, եւ ես գոհունակությամբ արձանագրում եմ, որ տեսանյութի հրապարակումից հետո երկխոսություն է ծավալվել տարբեր մակարդակներում, եւ մենք գոհ ենք այդ քննարկումներից։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մեր դիրքորոշումը չի արտացոլում ավելի թույլ դիրքորոշում։ Ընդհակառակը՝ մեր մոտեցումն այն է, որ մենք ավելի ուժեղ ենք եւ հայրենասիրությունն ատելության հետ չենք կապում»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հոգեպես եւ մարմնով ուժեղ հայրենասերներն ատելություն չեն տածում հակառակորդի նկատմամբ։

Երկրորդ մեսիջն ուղղված էր ադրբեջանական հանրությանը։ «Խնդիրն այն է, որ ադրբեջանական հասարակությունը թունավորվում է ոչ միայն հայատյացության քարոզչությամբ, այլ դա հստակ դրսեւորումներ ունի։ Մասնավորապես՝ քարոզչություն իրականացնողները պնդում են, որ Հայաստանում բոլորը ֆաշիստներ են եւ ադրբեջանցիների նկատմամբ ծայրահեղ ատելություն են տածում։ Նշեմ, որ Ադրբեջանում այդ քարոզչությունն իրականացվում է պետական մակարդակով։ Հասարակությունն ու լրատվամիջոցները գտնվում են ամբողջական վերահսկողության ներքո։ Մենք փորձել ենք ցույց տալ, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, եւ մանկապարտեզից սկսած քարոզչություն իրականացնելը ոչմիտեղ տանող ճանապարհ է։ Հոլովակը բավականին լայն տարածում է գտել նաեւ Ադրբեջանում։ Դիտումների մոտ 4-5 տոկոսը Ադրբեջանում է կատարվել»։

Երրորդը եւ ամենակարեւորը միջազգային հանրությանն ուղղված մեսիջն է։ «Քանի որ մենք գոհ չենք միջազգային հանրության կողմից խնդրի ընկալման մակարդակից։ Այն իրավիճակը, որ տիրում է Ադրբեջանում, համարժեք արձագանք չի ստանում»,- նշեց Մելիքյանը։ Նրա խոսքով՝ պատճառներից մեկը տեղեկությունների պակասն է եւ ոչ միայն բովանդակային առումով. «Պետք է տեղեկատվություն տրամադրել ժամանակակից լրատվամիջոցների միջոցով։ Սա եւս շատ կարեւոր ուղղություն է։ Միջազգային հանրությունը, ի վերջո, պետք է ամբողջ խորությամբ հասկանա Ադրբեջանում տիրող իրավիճակը: Տարիներ շարունակ Ադրբեջանում լայնամասշտաբ քարոզչություն է իրականացվել, որի արդյունքում հասարակության մի հատվածը վարակված է հայատյացությամբ։ Կարծում եմ, որ այս խնդրի լուծման ճանապարհին առաջին քայլը պետք է դառնա իրավիճակի ընկալման բարձր մակարդակը միջազգային հանրության, առաջին հերթին՝ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»,- եզրափակեց Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search