Ֆրանսիայի Տրեբ քաղաքում պատանդառությունը, դատելով ըստ ամենայնի, կատարել Է Մարոկկոյի քաղաքացի արմատական իսլամիստը, որն ավելի վաղ արդեն հայտնի Էր Ֆրանսիայի հատուկ ծառայություններին:
Տրեբում պատանդներ վերցրած ահաբեկիչը, հավանաբար, մարոկացի արմատական իսլամիստ Է. AFP
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննչական շրջաններից ստացված տվյալները:
Ըստ AFP-ի տեղեկատվության, ահաբեկիչը 25 տարեկան Է, նա քրեական պատասխանատվության Է ենթարկվել կողոպուտների եւ թմրանյութերի առեւտրի համար:
Ինչպես հայտնել Է BFM TV հեռուստաալիքը, այդ մարդը պատանդառությունից հետո պահանջել Է ազատել Փարիզում ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, որը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների միակ ողջ մնացած անմիջական մասնակիցն Է: Աբդեսլամը կտրականապես հրաժարվում Է հետաքննությանը որեւԷ ցուցմունք տալ ահաբեկչության նախապատրաստման եւ հանցագործության կատարման մեջ իր դերի մասին: Տրեբում կատարված ահաբեկչության հետեւանքով կան մի քանի զոհվածներ, նրանց թվաքանակի վերաբերյալ տվյալները տարբերվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: