Artsakhpress

Ռազմական

ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը 25 տարեկան է. անցածի ու ներկայի մասին պատմել է Սուրեն Սարումյանը

Այս տարի լրանում է ԱՀ պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի ստեղծման 25 ամյակը: Թերթի 1-ին համարը լույս է տեսել 1993 թվականի մարտի 16-ին: Ի սկզբանե այն կոչվում էր «Մարտական թերթիկ»:

ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը 25 տարեկան է. անցածի ու ներկայի մասին պատմել է Սուրեն Սարումյանը

ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթը 25 տարեկան է. անցածի ու ներկայի մասին պատմել է Սուրեն Սարումյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ, թերթի նախկին խմբագիր Սուրեն Սարումյանն ասել է, որ «Մարտիկ»-ն իր կենսագրության ողջ ժամանակահատվածում եղել է մեր երկրի պաշտպանական ոլորտում տեղ գտնող կարևորագույն զարգացումների ոչ միայն արձանագրողն ու տարեգիրը, այլև մասնակիցն ու հանրահռչակողը:

«Ինչպես ցանկացած լրատվամիջոց, այնպես էլ «Մարտիկ»-ը, կարևոր դեր է ստանձնել, սակայն այդ դերը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոխակերպման: Քանի որ թերթի ստեղծման պահին լրատվության այլ աղբյուրներ չկային, իսկ եղածներն էլ դժվար հասանելի էին, թերթը առաջին հերթին ծառայում էր ռազմաճակատային տեղեկատվությունը հասարակությանը հասցնելուն, ինչպես նաև տեղեկատվություն էր տալիս ռազմաճակատի ընդհանուր պատկերի մասին, հրամանատարության որոշումները հասցնում էր անձնակազմին: Հրադադարի կնքումից հետո, բնականաբար, թերթի այդ գործառույթը փոխվեց, քանի որ այն սկսեց ավելի շատ լուսաբանել բանակաշինության գործընթացը, որն իր մեջ ներառում էր բազմաթիվ տարրեր՝ սկսած մարտական պատրաստության համակարգի կատարելագործումից, մինչև զինծառայողների բնակկենցաղային պայմանների բարելավումը: Բացի դրանից, ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ թերթում կան խորագրեր, որոնք նպատակաուղղված են զինծառայողների թե՛ հոգևոր դաստիարակությանը, թե՛ ժամանակակից ազգային մշակույթի և թե՛ քաղաքական ոլորտների տեղեկատվությունների տրամադրմանը»,- նշել է Ս. Սարումյանն՝ ավելացնելով, որ տարիների հետ փոխվել են թերթի խմբագրակազմն ու տեխնիկական հնարավորությունները, սակայն նույնն են մնացել նպատակները, որոնցով պայմանավորված է հայկական զինված ուժերի ամենահին պարբերականի գոյությունը:

Պաշտոնաթերթի առաջին խմբագիրը, որն այն ժամանակ կոչվում էր համակարգող, եղել է Վալերի Աթաջանյանը: Տարբեր ժամանակահատվածներում թերթը խմբագրել են Հրանտ Ալեքսանյանը, Վահրամ Աթանեսյանը, Մարսել Պետրոսյանը, Մհեր Հարությունյանը: Ներկայումս «Մարտիկ»-ի խմբագիրը Երազ Հարությունյանն է:

2018 թ.-ի մարտի 16-ի դրությամբ ստեղծագործական կոլեկտիվի ջանքերով ընթերցողի սեղանին է դրվել շուրջ 4000 տպաքանակով լույս տեսնող թերթի արդեն 1290-րդ համարը:

Ս. Սարումյանի խոսքով՝ ընթերցողների հիմնական շրջանակը զինվորականներն են: Հենց պաշտպանության բանակի շնորհիվ էլ թերթը հասանելի է դառնում նրանց՝ հասնելով մինչև մարտական դիրքեր: Ունի նաև քաղաքացիական բաժանորդներ:

Հարկ է ընդգծել, որ այսուհետ «Արցախպրես» լրատվական գործակալության կայքէջում հրապարակվելու են «Մարտիկ» երկշաբաթաթերթի նյութերը:

Անդրադառանալով համագործակցությանը՝ Ս. Սարումյանը նշել է, որ Արցախում գործող լրատվամիջոցների համագործակցությունը, բնավ, զարմանալի չէ՝ նկատի ունենալով թվով սահմանափակ լինելը:

«Գաղափարը բխում է օբյեկտիվ անհրաժեշտությունից և իրականությունից: Կարծում եմ՝ բանակային տեղեկատվությունն այսօր մեծ պահանջարկ է վայելում: Այդ առումով մեր համագործակցությունը փոխշահավետ է՝ միտված «Մարտիկ»-ի լսարանը մեծացնելուն»,- մասնավորապես ընդգծել է Ս. Սարումյանը:

Վերջում նշենք, որ «Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է «Մարտիկ» պաշտոնաթերթի 25-ամյակը, մաղթում բեղուն և արդյունավետ գործունեություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search