Չինաստանի Պաշտպանության նախարարությունը Հարավչինական ծովում վիճահարույց կղզիների մոտ ամերիկյան USS Mustin էսմինեցի հայտնվելուց հետո ԱՄՆ-ին մեղադրել է ինքնիշխանության խախտման եւ անվտանգության խաթարման համար:
Չինաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին ինքնիշխանության խախտման համար է մեղադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պեկինն այդ քայլը «քաղաքական եւ ռազմական լուրջ սադրանք» է անվանել, հաղորդում է «news.am-ը:
Չինաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պաշտպանում է Հարավչինական ծովում նավագնացության ազատությունը, սակայն չի թույլատրի սադրանքները` դրանց հոգ տանելու պատրվակով: Պեկինը Վաշինգթոնին կոչ է արել հարգել Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: