Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը

Մարտի 23-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC Business Support Center) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Գևորգյանն ասել է, որ գիրքը գրվել է 2016-17 թվականների ընթացքում և հիմնական թիրախն այն մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն սկսելու իրենց սեփական բիզնեսը, ինչպես նաև նրանք, ովքեր արդեն սկսել են և նպատակ ունեն խնդիրներ լուծել իրենց բիզնեսն ավելի լավ զարգացնելու և կառավարելու ուղղությամբ:

«Գիրքը բաղկացած է 4 հիմնական մասերից՝ «Պլանավորի՛ր քո բիզնեսը», «Կազմակերպի՛ր քո բիզնեսը», «Կառավարի՛ր քո բիզնեսը» և «Զարգացրու՛ քո բիզնեսը»: Գաղափարը կայանում է նրանում, որ պլանավորելուց, կազմակերպելուց և կառավարելուց զատ, նաև պետք է բիզնեսն այսօրվա պայմաններում զարգանա: Այդ նպատակով գրքում լրացուցիչ գլուխներ են ավելացել՝ բանակցությունների, վաճառքների, թվային մարքեթինգի վերաբերյալ, որը սկսնակ և գործող ձեռներեցներին կօգնի ավելի հեշտ կառավարել իրենց բիզնեսը: Գիրքը գրվել է անհրաժեշտությունից ելնելով, քանի որ ամեն օր տասնյակ մարդիկ նույն հարցն են տալիս՝ ինչպիսի բիզնես կարելի է սկսել: Բոլոր հարցերի պատասխանները ներկայացված են այստեղ: Գիրքը տրամաբանական սկիզբ ունի այն տեսանկյունից, որ սկսվում է «Վարձատրվող աշխատա՞նք, թե՞ սեփական բիզնես» հարցով:

Դրան հաջորդում են հերթական տրամաբանական գլուխները՝ ինչպես գրանցել, ինչպես բիզնես պլան գրել, մոդելը կառուցել: Արցախում բիզնես ոլորտը գնահատել դժվար է, քանի որ Հայաստանում խնդիրների տեսանկյունից նույն դաշտում ենք: Ես ձգտում եմ խնդիրներին ուշադրություն չդարձնել՝ շեշտը դնելով հնարավորությունների, խնդիրների լուծման և խոչընդոտների հաղթահարման վրա: Բոլոր բիզնես սկսել ցանկացողներին էլ խորհուրդ կտայի, որ յուրաքանչյուր մարդ ինքն իր համար սահմաններ դնի՝ մրցակցելով առաջին հերթին ինքն իր հետ: Գրքում ներկայացված են 200 հայկական իրական պատմություններ, և այն գրվել է հենց այդ գաղափարի հիման վրա»,- մասնավորապես նշել է Ս. Գևորգյանը:

Ի դեպ, մի քանի տարի առաջ «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնը և Ստեփանակերտում գործող «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը համատեղ դասընթացներ էին կազմակերպում մայրաքաղաքում և շրջաններում:

Շնորհանդեսին ներկա «Արցախհէկ» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն, «Արեգակ» ՈՒՎԿ ուսուցողական ծրագրերի նախկին ղեկավար Վահրամ Բեգլարյանն ասել է, որ համագործակցության շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնին հրավիրում էին այստեղ՝ դասընթացներ անցկացնելու:

«Նրանց օգնությամբ և նրանց փորձն օգտագործելով՝ մենք կարողացանք մեր բիզնեսը ստեղծել Արցախում: Համոզված եմ՝ գիրքը հաջողված է և ընթերցելի կդառնա բոլոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում ունեն բիզնես սկսելու: Ես կարծում եմ, որ Սամվել Գևորգյանի կողմից ներկայացված դրույթները համապատասխանում են նաև Արցախում բիզնես ոլորտ ձևավորելուն և զարգացնելուն»,- մասնավորապես նշել է Վ. Բեգլարյանը:

Իսկ  «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության անդամ, տնտեսագետ Եվգենյա Հայրիյանն էլ ասել է, որ նախաձեռնությունը հետաքրքիր էր, և այս գիրքը իր մեջ պարունակում է մոտիվացնող  երևույթներ, տարբեր պատմություններ գործող բիզնեսների հաջողության մասին: «Գիրքը տալիս է բիզնեսների գաղտնիքների բացահայտում, և կարծում եմ՝ բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն բիզնեսով զբաղվելու, սա պետք է հնարավորություն համարեն և օգտագործեն դրանում զետեղված խորհուրդները: Մեր երիտասարդների մոտ առկա են շատ հետաքրքիր գաղափարներ, պարզապես մնում է զինել տեսական գիտելիքներով և նոր բիզնես սկսելու հանդգնություն առաջ բերել»,- ընդգծել է Ե. Հայրիյանը:

Հիշեցնենք, որ «Քո Սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search