Մարտի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։
Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում, կայցելի Ծիծեռնակաբերդ:
Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։