Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի կառավարությունն ուժեղացնում է իր պայքարը հանուն գենդերա–չեզոք լեզվի, պնդելով, որ պետական հիմնարկությունները պետք է դադարեն օգտագործել «պարոն» և «տիկին» դիմելաձևերը։
Կանադայի պետաշխատողներին արգելել են օգտագործել «մայր» և «հայր» բառերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանադայի Ծառայությունից (բյուրոկրատական համակարգ, որն ապահովում է ամեն ինչ, սկսած գործազրկության ապահովագրումից մինչև ժամանակավոր արտասահմանցի աշխատողների ընդունում) նաև պահանջում են, որ Ծառայության աշխատակիցները զերծ մնան այնպիսի հնացած տերմիններից, ինչպիսիք են «մայրն» ու «հայրը», գտնելով, որ դրանք այնպիսի բառեր են, որոնք հաճախորդին չափազանց գենդերային կարող են թվալ։
Ընտանիքի հարցերով նախարար Ժակ–Իվ Դյուկլոն հայտարարում է, որ այս պահանջը օգնում է կառավարական աշխատակիցներին «համակերպվել 21-րդ դարի ընտանիքի իրականության հետ»։
Հրամանը տրվել է Կանադայի Ծառայության աշխատակիցներին այս տարվա հունվարին, որով կարգադրվում է օգտագործել այնպիսի բառեր, որոնք կոնկրետ գենդերային կամ սեռային երանգավորում չեն ունենա։