Մայիսի 28-ին Ստեփանակերտի պատկերասրահում առաջին անգամ կկազմակերպվի աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը:
Ստեփանակերտում առաջին անգամ Այվազովսկու կտավների ցուցահանդես կկազմակերպվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը՝ նշելով, որ նախաձեռնությունը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:
«Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100-ամյակին և կազմակերպվում է մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ներկայացվելու են մեծ նկարչի օրիգինալ կտավները՝ բերված Հայաստանի ազգային պատկերասրահից»,- ավելացրել է Ե. Դանիելյանը: