Բեռլինում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում հաղթող ճանաչվեց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:
Կարուանան` Հավակնորդների մրցաշարի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 14 տուրում Կարուանան վաստակել է 9 միավոր և շրջանցել 8 միավոր ունեցող ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին և ռուս Սերգեյ Կարյակինին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4,5 միավորով եզրափակել էր մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ Կարուանան նոյեմբերին կվիճարկի շախմատի համաշխարհային թագը նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: