Մարտի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։
ՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով:
Ավելի վաղ՝ մարտի 2-ին, հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։