Artsakhpress

Քաղաքական

Թևան Պողոսյանը մատնանշում է ապրիլյան պատերազմից հետո նկատվող առաջընթացն արագացնելու երեք կարևոր քայլ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմից երկու տարի անց պատշաճ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով:

Թևան Պողոսյանը մատնանշում է ապրիլյան պատերազմից հետո նկատվող առաջընթացն արագացնելու երեք կարևոր քայլ

Թևան Պողոսյանը մատնանշում է ապրիլյան պատերազմից հետո նկատվող առաջընթացն արագացնելու երեք կարևոր քայլ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թևան Պողոսյանն ընդգծեց, որ մեր սահմաններին հարաբերական անդորր պահպանողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որոնք ստիպել են Ադրբեջանին գիտակցել, որ հայկական կողմն ավելի ուժեղ է:  «Մեր բանակն այսօր էլ անում է իր առջև դրված խնդիրը: Հենց այն, որ ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարիներին իրավիճակն ավելի հանգիստ էր առաջնագծում, սրացումներն ու նոր դիվերսիաներն այն քանակի չեն, ինչ նախկինում, նշանակում է, որ Ադրբեջանը գիտակցում է, որ հայկական կողմն ավելի ուժեղ է: Եվ միակ ուժը, որ այսօր պահպանում է հարաբերական անդորրը մեր սահմաններին, պաշտպանության բանակն է և Հ այաստանի Հանրապետության զինված ուժերը»,- ասաց Պողոսյանը:

Նա այն կարծիքին է, որ ապրիլյան պատերազմից հետո իշխանությունները հետևություններ արել են, կա որոշակի առաջընթաց, թեև ցանկալի կլիներ, որ գործընթացներն ավելի արագ տեմպերով առաջ գնային: «Կցանկանայինք ավելի արագ տեմպերով զարգանալ, սակայն, այնուամենայնիվ, ունենք առաջընթաց, որովհետև տեսնում ենք և ներքին կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքար, և նոր այլընտրանքային ծրագրեր, ինչ-որ չափով՝ գիտության և ռազմաարդյունաբերության զարգացում: Բնականաբար, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի արագ տեմպերով առաջ գնար, սակայն որ ասենք որևէ բան չի փոխվել՝ սուտ կլինի: Պետք է ասենք, որ միգուցե, ընդհանուր ճանապարհը ճիշտ է ընտրված, ուղղակի ցանկալի կլիներ, որ գործընթացներն ավելի արագ տեմպերով գնային»,- ասաց Թևան Պողոսյանը:

Միևնույն ժամանակ նա երեք կարևոր քայլ մատնանշեց, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ առկա մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու համար:  Պողոսյանի կարծիքով՝ շատ կարևոր է մեր մտածելակերպը փոխել, այլևս չմտածել, որ պատերազմն ավարտված է և այդ հոգեբանությամբ չապրել: «Պետք է գիտակցենք, որ պատերազմը դեռ գնում է և դիվանագիտական, և տեղեկատվական դաշտում, ինչպես նաև՝ առաջնագծում:  Բոլոր այս ուղղություններով պետք է կարողանանք մեր պայքարը տանել, որպեսզի թույլ չտանք, որ Ադրբեջանը մտածի, որ ինչ-որ մի բանով մեզանից առաջ է, որովհետև հենց Ադրբեջանն այդպես մտածեց, միանգամից զարկ է տալու ռազմական գործողություններին»,- ասաց Պողոսյանը:

Նա երկրորդ կարևոր խնդիրը համարում է Հայաստանի տնտեսության զարգացումը և ցավով նկատում, որ այստեղ ամենաթույլ առաջընթացն ունենք: «Պետք է գիտակցենք, որ մենք չունենք միջազգային գործընկերներ, որոնք հարկ եղած դեպքում մեր փոխարեն մեր խնդիրները կլուծեն: Մեր խնդիրները լուծելու համար մենք պետք է հասկանանք, որ առանց հզոր տնտեսության հզոր բանակ ունենալ հնարավոր չի լինի: Պետք է զարկ տանք տնտեսական նոր մոդելի զարգացման, որովհետև հինը չի աշխատում»,- մանրամասնեց բանախոսը:

Երրորդ կարևոր խնդիրը Թևան Պողոսյանը համարում է նոր սերնդի դաստիարակությունն այն գիտակցությամբ, որ այս պայքարը երկար է տևելու: «Մենք պետք է այդ մարտահրավերին բաց խոսքով, բաց սրտով և սառը գիտակցությամբ նայենք: Իսկ դրա համար պետք է դաստիարակենք քաղաքացի, քաղաքացի, որը սիրում է իր երկիրը և պատրաստ է պաշտպանել այն ցանկացած պահի: Մենք պետք է զարկ տանք ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կրթությանը և ժողովրդագրության խնդիրներին»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search