Artsakhpress

Ռազմական

Մովսես Հակոբյանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմից հետո հակառակորդն այդպիսի գործողություն այլևս չի կարող իրականացնել

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ապրիլյան պատերազմը մեծ դաս և փորձառություն է համարում հայկական բանակի համար:

Մովսես Հակոբյանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմից հետո հակառակորդն այդպիսի գործողություն այլևս չի կարող իրականացնել

Մովսես Հակոբյանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմից հետո հակառակորդն այդպիսի գործողություն այլևս չի կարող իրականացնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա վստահեցնում է, որ զինված ուժերում ստեղծված ցանկացած իրավիճակ վերլուծվում և համապատասխան դասեր են քաղվում, միջոցառումներ են ձեռնարկվում, որ բանակի մարտունակությունն ավելի բարձր լինի:

Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել պատերազմի ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու ուղղությամբ:

«Հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս ի վիճակի չէ իրականացնել, բայց սա չի նշանակում, որ դա բավարար է: Պատերազմն այնպիսի երևույթ է, որ հակառակորդն անընդհատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներ իրականացնում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Հակոբյանը:

Հարցին՝ ե՞րբ են հայկական զինված ուժերը հետ վերցնելու Լելե Թեփե բարձունքը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Երբ դրա անհրաժեշտությունը լինի»:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search