ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյանց լեռնանցքը:
Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն:
Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: