Artsakhpress

Քաղաքական

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին տասնամյակն՝ ըստ Լավրովի

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցության, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին տասնամյակն՝ ըստ Լավրովի

Հայ-ռուսական հարաբերությունների վերջին տասնամյակն՝ ըստ Լավրովի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն, հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով վերջին 10 տարիներին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ այս տերմինները ամրագրված են երկկողմ պայմանագրերով, ՀԱՊԿ-ի փաստաթղթերում։

«Այս կապերը ընդգրկում են պետությունների գործունեության բոլոր ոլորտներն՝ առանց բացառության, մեր երկրների կենսագործունեության բոլոր ոլորտները՝ անվտանգության ոլորտում քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից մինչև մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական կոնտակտներ, հումանիտար կապեր, կրթություն և շատ այլ ոլորտներ։ 10 տարվա ընթացքում հարաբերություններն, ինչ խոսք, զարգացել են՝ մեր երկրների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի անմիջական վստահելի շփումների ազդեցության տակ»,- ասել է նա՝ հավելելով, որ երկու նախագահները պարբերաբար՝ տարին մի քանի անգամ, բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացնում, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային համաժողովներում։

Լավրովն ընդգծել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը, ինչն, ըստ նախարարի, լրացուցիչ, շատ ուժեղ խթան է հաղորդել մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը։

«Բավական է ասել, որ նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը մեծացել է ավելի քան 30 տոկոսով՝ 2016 թ.-ից, հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 մլրդ 750 միլիոն դոլլարի։ Սա շատ խոշոր գումար է, էլ չասած այն մասին, որ ռուսական մասնակցությամբ, ռուսական կամ ռուս-հայկական հարյուրավոր կազմակերպություններ աշխատում են Հայաստանի Հանրապետությունում և օգուտ են բերում մեր կապերին և մեր դաշնակցի տնտեսությանը»,- նշել է նա։

Ռազմատեխնիկական համագործակցությունն, ըստ Լավրովի, ավանդաբար սերտ է, իսկ առևտրատնտեսական համագործակցության գծով աշխատող Միջկառավարական հանձնաժողովին զուգահեռ կա նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցով հանձնաժողով. նրանք աշխատում են ակտիվորեն և լավ արդյունք են տալիս։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ հումանիտար ոլորտը ավանդաբար մեծ պահանջարկ է ունեցել մեր ժողովուրդների շրջանում. նա առանձնացրել է աշնանը Ռուսաստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերը, որի բացմանը՝ 2017-ի նոյեմբերին, ներկա էին երկու երկրների ղեկավարները։

Կրթության ոլորտին անդրադառնալով՝ Լավրովը նշել է, որ Երևանում գործում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան։ Նրանում, ինչպես նաև ռւսական բարձրագույն ուսումնական հաստատությունների ութ մասնաճյուղերում, որոնք գործում են ՀՀ տարածքում՝ ռուսական բարձրագույն կրթության ծրագրով սովորում են ՀՀ շուրջ 3,5 հազար քաղաքացիներ։ Բացի դրանից, 5.5 հազար հայեր սովորում են Ռուսաստանի Դաշնությունում, նրանցից 1,5 հազարը՝ ՌԴ կառավարության կողմից Հայաստանին տրված պետական կրթաթոշակներով։

«Մեր երկկողմ հարաբերություններում վերջին տասը տարում, անխոս, շատ կայուն և որակյալ աճ է գրանցվում։ Այն լրացվում է արտաքին քաղաքական հարթակում սերտ համագործակցությամբ։ Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ես արդեն նշել եմ ԵՏՄ-ն, որտեղ Հայաստանը դարձել է լիիրավ անդամ։ Իհարկե, ամբողջապես իրենց արդիականությունը պահպանում են նաև ԱՊՀ-ն, ինչպես նաև մեր կոորդինացված գործողությունները ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում»,- ասել է նա

Լավրովն ընդգծել է՝ վերոնշյալն ամենևին էլ ամբողջը չէ, ինչ բնորոշում է վերջին 10 տարիներին մեր երկրների հարաբերությունները, բայց կարծում է՝ ասվածից կարելի է եզրակացնել՝ որքան հարուստ են այդ կապերը և որքան են համապատասխանում մեր երկրների շահերին՝ այս պահին։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search