Artsakhpress

Քաղաքական

Գերմանացի մեր գործընկերների հետ փորձում ենք քաղաքական օրակարգ ձևավորել. Գագիկ Պետրոսյան

Գերմանիայի Դաշնային հանրապետության Բունդեսթագում 92 մանդատ ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ մեր հարաբերությունները սկսել են զարգանալ 2015թ.-ից, երբ «Ազատ հայրենիք» կուսակցության հրավերով մեր երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին այդ կուսակցությունից դիտորդական պատվիրակություն ժամանեց Արցախ:

Գերմանացի մեր գործընկերների հետ փորձում ենք քաղաքական օրակարգ ձևավորել. Գագիկ Պետրոսյան

Գերմանացի մեր գործընկերների հետ փորձում ենք քաղաքական օրակարգ ձևավորել. Գագիկ Պետրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքային այցով օրերս Գերմանիայի Դաշնային և Լեհաստանի հանրապետություններ այցելած ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանը:

Խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչն, անդրադառնալով իր եվրոպական այցելություններին, մասնավորապես նշել է, որ շատ կառուցողական հանդիպմներ են կայացել: «Մարտի 29-ին Խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի և ԳԴՀ-ում Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ Բեռլինում այցելել ենք Բունդեսթագ, որտեղ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից Բունդեսթագի պատգամավոր ընտրված Շտեֆեն Կորտեի կողմից արժանացել ենք պաշտոնական ընդունելության: Հատկանշական է, որ հանդիպմանը մասնակցելու համար Բրանդենբուրգ երկրամասից ժամանել էին նաև երկրամասային օրենսդիր մարմնի պատգամավորներ Անդրեաս Կալբիցը և Անդրեաս Գալաուն: Նշված երեք պատգամավորներն էլ 2015թ.-ին այցելել էին Արցախ, որից հետո բարեկամական շփումները շարունակվել են: Մասնավորապես՝ Անդրեաս Կալբիցի հրավերով մեր կուսակցության ներկայացուցիչը 2016թ.-ին Բադեն-Վյուրտենբերգ երկրամասում անցկացված խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել:

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք շատ կարևոր և կառուցողական զրույց ենք ունեցել: Քննարկել ենք միջկուսակցական հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատկապես ընդգծվել է երկկողմ քաղաքական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը: Մեզ համար շատ կարևոր էր 2017թ.-ին մեր գործընկերների Բունդեսթագում հայտնվելու փաստը և, հակառակ պնդումներին, որպես ընդդիմություն՝ նրանց ծայրահեղական չլինելը: Իրենց չափավոր աջակողմյան լինելու մասին նրանք վերահաստատեցին նաև մեզ հետ հանդիպմանը»,- ասաց Գ. Պետրոսյանը և մանրամասնեց, որ բացի պաշտոնական շփումներից գերմանացի գործընկերները իրենց պատվին ընթրիք են կազմակերպել, փոխանակվել հուշանվերներով:


Գերմանացի գործընկերների հետ հանդիպումները, սակայն այսքանով չեն սահմանափակվել: Նոյենկիրխենի իր բնակարանում մարտի 31-ին արցախցի խորհրդարանականներին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր ընտրված Վալդեմար Հերդթը: «Սեփական օջախում օտարերկրյա պատվիրակությանը հյուրընկալելը ինչպես մեզ մոտ, այնպես էլ Գերմանիայում մեծ հարգանքի նշան է: Պարոն Հերդթը վստահեցրեց, որ մենք կարող ենք համատեղ աշխատել, ինչը հեռանկարում անպայման հաշվի ենք առնելու»,- նշեց պատգամավորը:

Գ. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ հետաքրքիր հանդիպում են ունեցել նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանային մարտահրավերների, Արցախի տնտեսության և մշակութային ծրագրերի վերաբերյալ:

Ըստ մեր զրուցակցի՝ գերմանական ուղևորության վերջին կանգառը հայկական էր: Մասնավորապես՝ Քյոլն քաղաքում նրանք հանդիպել են հայ համայնքի հետ և մասնակցել նրանց կողմից կազմակերպված Սուրբ Զատիկի միջոցառմանը, որտեղ ներկա էր նաև ՀՀ  սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Խոսելով Լեհաստանում ունեցած աշխատանքային օրակարգի մասին՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ նախ հանդիպել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին: «Պարոն դեսպանի հետ շատ կարևոր հանդիպում եղավ: Մենք քննարկեցինք Լեհաստանի և Արցախի միջև շփումները զարգացնելու, հատկապես գյուղատնտեսական ոլորտում հարաբերություններն ակտիվացնելու վերաբերյալ հարցեր: Թերևս, նշված հարցերի առաջնահերթություններով պայմնավորված, Լեհաստանում հաջորդ հանդիպումներս եղան գյուղոլորտում հայտնի մի շարք ֆերմերների և, հատկապես, Մազովեցի վոևոդության բարձրաստիճան մի շարք ղեկավարների հետ, որոնց հետ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հարցերի շուրջ»,- ասել է Գ. Պետրոսյանը և ավելացրել, որ նշված երկրների հետ փոխգործակցության զարգացումը բխում է Արցախի շահերից և «Ազատ հայրենիք»-ը կուսակցական մակարդակում շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր պայմանավորվածությունները գործնական շփումների վերածելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search