IDEA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության հետ մեծ հույսեր է կապում:
Ռուբեն Վարդանյանը մեծ հույսեր է կապում Արմեն Սարգսյանի գործունեության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Ռուբեն Վարդանյանը նշել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հուզված եմ և մեծ հույսեր եմ կապում: Սա շատ կարևոր քայլ է մեր հայ ազգի զարգացման ընդհանուր ճանապարհի համար, որն անցնում ենք: Հուսում եմ, որ մեր հույսերը և մեր սպասելիքները կիրականանան ավելի շատ անգամներ, քան մենք սպասում ենք»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: