Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները:
Արցախի Նոր Կարմիրավանում հնագետները կշարունակեն այնտեղ հայտնաբերված մարդակերպ կոթողների ուսումնասիրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարվա Նոր Կարմիրավանի պեղումները 2016 թվականի հետախուզական պեղումների շարունակությունն են: «Այս կոթողները հայտնաբերվել են 2016 թվականին, ինչից հետո տեղում սկսվել են հետախուզական պեղումներ, պարզելու` արդյոք կոթողները գտնվո՞ւմ են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ»,-ասաց նա: