Artsakhpress

Ռազմական

Ստեփանակերտում տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս

Այսօր՝ ապրիլի 11-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել «Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալի աշխատանքը՝ մարտի բարոյահոգեբանական ապահովման, (ԲՀԱ) պլանավորման, անձնակազմի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման գործում: Հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով համաբանակային կոնֆերանս:

Ստեփանակերտում տեղի է ունեցել համաբանակային կոնֆերանս

Ստեփանակերտում  տեղի  է ունեցել    համաբանակային    կոնֆերանս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  կոնֆերանսը  վարող    ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր  Վարդան Բալայանը, ողջունելով  ներկաներին,  ընդգծել  է, որ   քննարկվող     թեման   արդիական    է  ու   կարևոր:

«Մենք   պետք  է   միշտ   գիտակցենք, թե բանակում ինչ    կարևոր  նշանակություն  ունի  զինվորների մարտական ամուր   ոգին: Դրա   ապացույցը  մարտական  գործողություններում  նրանց    արձանագրած   հաղթանակներն  են»,-  մասնավորապես  նշել  է  Վ. Բալայանը  և   տեղեկացրել, որ կոնֆերանսից  հետո  իրենք  մշակելու  են   փոխգործակցության  պլան, որը      հաստատելու  են    2   գերատեսչությունների  նախարարները, ըստ  որի՝    յուրաքանչյուր  ոք   պատերազմի  ժամանակ հստակ  իմանալու  է   իր     անելիքը:

Միջոցառման  ընթացքում  ՊԲ  ԱՀՏԱ   գծով    սպաները  հանդես  են  եկել  մարտի  բարոյահոգեբանական  ապահովման  պլանավորումը  պետական  կառույցների  հետ  փոխգործակցության,  տեղեկատվական-դաստիարակչական, հոգեբանական, սոցիալ-իրավական, մշակութաժամանցային,   ռազմատեղեկատվական   աշխատանքների   կազմակերպման  և  հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական  ազդեցությունից  անձնակազմի   պաշտպանության  կազմակերպման    մասին  ելույթներով:

Կոնֆերանսին  ներկա    ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ   Գևորգ  Ալթունյանն  էլ    ասել  է,   որ    զինվորի  և  սպայի  հոգեբանական   պատրաստվածությունն     անընդհատ    գործընթաց  է:

Ըստ  Գ.  Ալթունյանի՝    չի  կարելի   մտածել, որ  եթե   ունենք   հոգեբանորեն    պատրաստված  զինվոր, ապա  այդ  ուղղությամբ  աշխատանքն     արդեն ավարտված  է:

«Այդ  ուղղությամբ  շարունակական   աշխատանք  պիտի  տարվի, միշտ   զգոն  պիտի  լինենք  ու  սթափ, որ   կարողանանք   դիմակայել   թշնամուն: Մենք   պետք   է   լինենք  նաև   նախահարձակողի  կարգավիճակում  և   փորձենք  միշտ  մեկ  քայլ  առաջ  լինել  հակառակորդից:  Այդ  առումով   բանակում   մեծ   դերակատարություն  ունեն     հոգևոր  սպասավորները, քանի որ    նրանք   նաև   հոգեբանական  ծառայություն  են  մատուցում»,-ավելացրել  է  Գ.  Ալթունյանը:

N զորամասի   հոգևոր  սպասավոր  Սարգիս   սարկավագ  Աբյանն  իր   ելույթում   նշել է, որ առանց  հավատի  հզոր   բանակ  դժվար  է  պատկերացնել:Նրա   խոսքով՝  դարեր  շարունակ  հայ  ժողովրդի   պայքարը  նաև  հավատի   համար  էր,այսօր՝  նույնպես.  այդ  գիտակցումով   և   մեծ հավատով  զինվորը   պետք  է  ելնի մարտի   դաշտ:

ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի   նախագահ   Ռոմելա  Դադայանը,   խոսելով  բանակ-հասարակություն   կապի  մասին, նշել  է, որ   այն  մշտապես  իրենց    ուշադրության  կենտրոնում  է  և    իրենք   պարբերաբար  այցելում    են զորամասեր, լինում  առաջնագծում,  հանդիպում,  ինչպես   զինվորների, այնպես  էլ   տարբեր  ստորաբաժանումների   ղեկավարների,      գնդի   հրամանատարների  հետ  և   քննարկում  բանակին   առնչվող  խնդիրներ՝  հնարավորինս  դրանց  տալով   ճիշտ    լուծումներ:

Կոնֆերանսին   ներկա  էին   զինվորականներ,  հոգևոր   սպասավորներ,    հասարակական  կազմակերպության    անդամներ,  ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ: 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search