Artsakhpress

Միջազգային

Իլհամ Ալիևը ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն. նա չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի նախագահի պաշտոնը

Ադրբեջանի նախագահական ընտրություններում ինչպես և կանխատեսվում էր ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:

Իլհամ Ալիևը ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն. նա չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի նախագահի պաշտոնը

Իլհամ Ալիևը ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն. նա չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի նախագահի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը:

Նրան հաջորդող հաջորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:

Համաձայն ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51 տոկոսը:

Ուշագրավ է, որ ընտրությունների ժամանակ ստացվել են շատ հաղորդումներ կոպտագույն ընտրախախտումների վերաբերյալ: Մասնավորապես գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, լրագրողների աշխատանքի խոչընդոտման, կրկնաքվեարկությունների դեպքեր:

Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թեպետ արտահերթ հրավիրված նախագահական ընտրություններում առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դրանց արդյունքն արդեն կանխորոշված է և որ հաղթողի միակ հավակնորդը վերջին 15 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:

Այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search