Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՀՀ Ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային թիմը նահանջել է 7 հորիզոնականով: Մեր ազգային ընտրանին միայն 98-րդն է:
Դասակարգման աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում փոփոխություններ չկան, միմյանց հաջորդում են Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները: Լավագույն 10-յակում են նաև Բելգիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Չիլիի, Լեհաստանի թիմերը: