ՌԴ պետդումա է ներկայացվել ամերիկյան պատժամիջոցներին պատասխան միջոցներ կիրառելու մասին օրինագիծ։
Մոսկվան որոշել է պատասխանել ամերիկյան պատժամիջոցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Նախագիծը մշակել են չորս խորհրդարանական կուսակցությունների ղեկավարներ և պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Օրինագիծը մշակվել է իբրև պատասխան միջոց ԱՄՆ-ի, ԱՄՆ պաշտոնատար անձանց մարտահրավերներին, որ արտահայտվում են ոչ կառուցողական և ոչ բարեկամական գործողություններով, պատժամիջոցների ներդրմամբ՝ ինչպես ամբողջ ՌԴ, այնպես էլ նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասել է նա։
Փաստաթուղթը դեռ խորհրդարանի էլեկտրոնային բազայում չի գրանցվել։ Ենթադրվւմ է, որ այս հարցով քննարկումները տեղի կունենան ապրիլի 16-ին։