Նախօրեին Սիրիայի մերձափնյա շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսական Հմեյմիմ ավիաբազան եւ ՌԴ ՌԾՈՒ նյութատեխնիակական մատակարարման բազան, միմյանց հերթագայելով հետախուզական թռիչքներ են կատարել առնվազն 7 ամերիկյան օդանավեր:
Ամերիկյան օդանավերը Սիրիայում ռուսական բազաների մոտ հետախուզական թռիչքներ են կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին նշված է արեւմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիթորինգային տվյալներում: Սիրիայում ռուսական բազաների մոտ բազմաժամյա թռիչքներ են իրականացրել ԱՄՆ ՌԾՈՒ P-8A Poseidon հակասուզանավային 6 պարեկային օդանավեր, որոնք օդ են բարձրացել Իտալիայի Սիցիլիա կղզու Սիգոնելա ավիաբազայից, ինչպես նաեւ ԱՄՆ ՌԾՈՒ մեծ շառավղով ռադիոէլեկտրոնային հետախուզության EP-3E Aries II օդանավը, որը բազավորված է հունական Կրետե կղզու Սուդա-բեյում Միաժամանակ, հնգշաբթի Սիրիա է ուղարկվել նաեւ օդային հետախուզության օդանավ եւ բրիտանական Թագավորական ՌՕՈՒ հարվածների կառավարման Sentinel R.1: Հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիան Կիպրոսում իր Ակրոտիրի բազայի մերձակայքում Միջերկրական ծովի օդային տարածքը փակել է՝ կապված առաջիկա «ռազմական ներկայության ակտիվության մեծացման հետ»: