Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել Է Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ պնդումների մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը:
Պուտինը Մակրոնի հետ զրույցում կարեւորել Է Սիրիայում «չմտածված ու վտանգավոր գործողություններից» խուսափելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ապրիլի 13-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կայացած հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել են Ելիսեյան պալատը եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շարունակվել Է մտքերի փոխանակումը Սիրիայի ներկա իրադրության շուրջ, որը սրվել Է Դումա քաղաքում իբր տեղ գտած քիմիական զենքի կիրառման պնդումների արդյունքում: Վլադիմիր Պուտինն ընդգծեց մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը, մինչ այդ նպատակահարմար Է խուսափել որեւԷ մեկի հասցեին մերկապարանոց մեղադրանքներից»,-ասված Է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում նշել Է, որ «անհրաժեշտ Է ձեռնպահ մնալ չմտածված ու վտանգավոր գործողություններից, որոնք ՄԱԿ-ի Կանոնադրության կոպտագույն խախտում կլինեին եւ կունենային անկանխատեսելի հետեւանքներ»: