Այսօր տեղի ունեցած ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հավանություն է տրվել կառավարության առաջարկին. Մարտունու շրջանի Ճարտար համայնքին տրվել է քաղաքի կարգավիճակ:
Արցախի ամենամեծ գյուղական համայնքը քաղաքի կարգավիճակ է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրենքն ընդունվել է ձայների 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Համաձայն՝ դրանց առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով այն Ճարտար քաղաքային համայնքի կազմում:
Նշենք նաև, որ Ճարտարը հանդիսանում է Արցախի ամենամեծ գյուղական համայնքը: