Մոնա Լիզայի դեմքի արտահայտությունը կախված է նրան նայող անձի տրամադրությունից:
Գիտնականները բացահայտել են Մոնա Լիզայի ժպիտի գաղտնիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս եզրակացության են եկել Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, հաղորդում է news.am-ն:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց ընկալումը մեծապես որոշվում է նրանց զգացումներով եւ աշխարհի մասին պատկերացումներով: Պրոֆեսոր Էրիկ Սիգելը կարծում է, որ Մոնա Լիզայի դեմքի արտահայտությունը ավելի շատ խոսում է նրան նայող մարդու, քան հենց նկարի մասին:
Փորձին մասնակցել է ավելի քան 40 կամավոր: Մարդկանց, ովքեր արտահայտված դոմինանտ աչք են ունեցել, երկու տարբեր պատկերներ են ցույց տվել: Պարզվել է, որ մարդիկ չեզոք դեմքը երջանիկ են համարում, եթե երկրորդ աչքը ավելի վաղ ժպտացող անձի պատկեր է տեսել: