Սիրիաի դեմ ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների ռազմական ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
Սիրիայի ԱԳՆ․ եռակի ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է news.am-ը։
Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի , Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է «,- ասվում է հայտարարության մեջ։
Արեւմտյան երկրների ագրեսիայի պատճառը Դամասկոսն անվանում է հիասթափությունը Սիրիայի հանդեպ դավադրության ձախողումից ու ահաբեկչական խմբավորումների դեմ Սիրիայի բանակի պայքարի հաջողություններից։
ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «ագրեսիայի ժամանակը համընկել է Սիրիա ՔԶԱԿ առաքելության ժամանման հետ՝ Դումայում ենթադրյալ քիմիկատների հետաքննության նպատակով»։ Գերատեսչության կարծիքով՝ հարվածները «գլխավորապես ուղղված են եղել առաքելության աշխատանքին խանգարելուն»։