ՀԱՊԿ-ն Մշտական Խորհրդի արտահերթ նիստ կգումարի՝ կապված Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
ՀԱՊԿ-ն Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված արտահերթ նիստ կգումարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կհրավիրվի ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը»,-նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։