Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրի խաղում։
«Արսենալի» մեկնարկային կազմը հայտնի է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից եւ չի հայտավորվել Արսեն Վենգերի թիմի կազմում:
«Արսենալ». Պետր Չեխ, Կալում Չեմբերս, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Մոհամեդ Էլնենի, Ջո Ուիլոք, Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։
Ապրիլի 15-ին Նյուքասլում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 16:30-ին: