Artsakhpress

Միջազգային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում խաղաղության հասնելու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը խաղաղության հասնելու համար։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում խաղաղության հասնելու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում խաղաղության հասնելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին պոնտիֆիկոսը հայտարարել է ապրիլի 15-ին, կիրակնօրյա ավանդական քարոզի ավարտից հետո։

«Ես խորապես անհանգստացած եմ աշխարհում ստեղծված իրավիճակով, չնայած միջազգային հանրության ունեցած բոլոր գործիքներին, դժվարությամբ են ձեռնարկվում Սիրիայում և այլ կոնֆլիկտային տարածաշրջաններում խաղաղության հասնելու ընդհանուր քայլեր։ Ես անդուլ աղոթում եմ և բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին կոչ եմ անում  ձեռնարկել բոլոր ջանքերը հանուն խաղաղության»,- ասել է Ֆրանցիսկոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նախօրեին լրագրողներին պատմել էր Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, նա Սիրիայի իրավիճակը հեռախոսով քննարկել է Ֆրանցիսկոսի հետ։ Ռուս ուղղափառ եկեղեցին և Վատիկանը անհանգստացած են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դրությամբ։ Ավելի վաղ երկու եկեղեցիների ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով վերականգնել քրիստոնեական եկեղեցիները և վանքերը, որոնք վնասվել են Սիրիայում ռազմական հակամարտության արդյունքում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Արցախը ես եմ, Արցախը մեզանից յուրաքանչյուրն է. ԲՀԿ պատգամավորներն ակցիա իրականացրին և ԱԺ արտահերթ նիստին ներկայացան Արցախի դրոշներով

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Search