ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Գորիսի տարածաշրջանում առկա է մառախուղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: