Ապրիլի 17-ին Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպշիկը մտքեր են փոխանակել հակամարտության գոտում հավանական զարգացումների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, երկուստեք ընդգծվել է հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: